Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ (տեսագրություն)

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ (տեսագրություն)

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող «Կոչումով բժիշկ»  նախագիծը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:  Նախագծի միջոցով  հանրության դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների   ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը:  Մեր երրորդ  անդրադարձը նվիրված է Անանիկյանների ընտանիքին:  

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է: Բժիշկներ են եղելնրա ծնողները, նաև նրանց ծնողները:  

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս Պավել ԱնանիկյանՊետրոս Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի  ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ):  Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիների կտրվածքով  աշխատե, նաև  ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխատում է հարազատ դարձած Երևանի 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, որի գլխավոր վիրաբույժն է: Ամեն օր վաղ առավոտյան  մտնելով այժմյան «Արամյանց» բժշկական կենտրոն Անանիկյանը   հետաքրքրվում է հիվանդների առողջական վիճակով, ակտիվ հետևում հիվանդանոցի անցուդարձին, շտապում վիրահատարան: Հենց նրա խորհուրդն է կրտսեր գործընկերների համար ամենաարժեքաավորն ու սպասվածը:

«Այնպես ստացվեց, որ ես ընտանեկան ավանդության  համաձայն դարձա բժիշկ-վիրաբույժ: Շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, անաչառ աշխատել եմ, վիրահատել եմ և շարունակում եմ վիրահատել»,- մասնագիտության ընտրությունը մեկնաբանելով՝ ասում է Անանիկյանը, ում կարծիքով վիրահատարանը նման է մարտի դաշտի, ուր պայքարում են մարդու կյանքի համար:

Անանիկյանի գնահատմամբ` բժիշկը պետք է լինի քաջ և ուժեղ, դիամակայի ցանկացած փորձության:

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս Պավել ԱնանիկյանԳիտնականի աշխատանքները հիմնականում վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը: Նա  մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը: Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ բորբոքման բուժման միասնական եղանակ:  1976-98 թթ. եղել է Երևանի գլխավոր վիրաբույժը:

Բացի  որովայնի, կույրաղիքի, ճողվածքի, լեղապարկի ընդհանուր վիրահատություններից, Անանիկյանը վարպետորեն կատարել է նաև էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ուռուցքաբանական վիրահատություններ: Անանիկյանը  մշտապես ձեռք է մեկնել բոլորին:

Վիրաբուժական գործունեության ընթացքում վիրաբույժին մշտապես ուղեկցել են հանդիպումները նշանավոր մարդկանց հետ:  Քչերը գիտեն, որ վիրաբույժը  մամուլում  հրատարակված  պատմվածքների, ակնարկների հեղինակ է, Հայաստանի գրողների և նկարիչների միությունների անդամ:  Վիրաբույժ աշխատելու երկարամյա  փորձի արդյունքում նա հավաքագրել է  արժեքավոր հուշեր հիվանդների, նրանց հարազատների և գործընկերների մասին, որոնք իրեն բնորոշ հումորի յուրահատուկ զգացումով  ամփոփել է «Բեկորներ»,  «Կուրիոզներ վիրաբույժի կյանքից» գեղարվեստական, ինչպես նաև «Վիրաբույժի զրույցներ» գիտահանրամատչելի գրքերում:  

Անանիկյանը 1999 թ. տպագրված  «Բեկորներ» գիրքը նվիրել է իրեն մայրություն արած քույրերին`  Օվսաննային, Մարգարիտային և Արուսյակին, ովքեր մեծ դերակատարում են ունեցել նրա կյանքում:

«Նրանք հսկայական դեր են խաղացել իմ անհատականության կայացման գործում և մշտապես սրտումս մնացին որպես երեք սիրելի մայրեր»,- գրում է պրոֆեսոր- ակադեմիկոսը:

Պատահական չէ, որ Անանիկյանին հաճախ բնորոշել են որպես բժիշկ-նկարիչ:

Ինքնուս նկարիչը մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների մասնակից է: Իր ձեռքով ստեղծած կտավների մեծ մասը տանն է, մի մասն էլ յուրահատուկ արվեստի շունչ է հաղորդում աշխատասենյակին:

Անանիկյանը անմասն չի մնացել նաև հանրապետության քաղաքական կյանքի վճռորոշ խնդիրների շուրջ հրապարակումներից  և ելույթներից, բայց առաջին հերթին նա եղել է բժիկ, ով օրվա ցանկացած ժամին պատրաստ է զննել հիվանդին, տալ համապատասխան ցուցումներ, անհրաժեշտության դեպքում վիրահատել:  

Հայաստանում բժշկության բնագավառի բարձրագույն պետական մրցանակի «Մխիթար Հերացու» շքանշանակիրն առանձնակի խանդավառությամբ ու սիրով է հիշում կյանքի ուղեկցի` պրոֆեսոր-նյարդաբան Էլմիրա Գևորգյանի հետ հանդիպումը` դեռ ուսանողական տարիներին:  Անանանիկյանի խոսքով` Գևորգյանը մշտապես ոգևորել է իրեն և հնարավորություն ստեղծել, որպեսզի կյանքի ամենօրյա դժվար հոգսերից շեղվելով, ժամանակ հատկացնի նաև ստեղծագործական  գաղափարների իրականացմանը:

Երևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր Էլմիրա ԳևորգյանԵրևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու Էլմիրա Գևորգյանին 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Գևորգյանը Կովկասյան տարածաշրջանի ամենափորձառու և արհեստավարժ նյարդաբաններից մեկն է, ով աշխատանքային գործունեության երկարամյա տարիներին անթիվ-անհամար հիվանդներ է ապաքինել, նաև ստեղծել է  նյարդաբան-բժիշկների դպրոց, հեղինակել մի շարք լուրջ գիտական աշխատանքներ, թեմային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ հրատարակել: Նա  անսահման հարգանք է վայելում հիվանդների, կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից:

«Դպրոցն ավարտելուն պես ուզում էի աստղագետ դառնալ, սակայն հայրս  ինձ հետ պահեց` ասելով, որ աստղագետն այնքան էլ հարմար մասնագիտություն չէ»,- հիշում է պրոֆեսոր Գևորգյանը:

Այսպիսով մասնագիտության ընտրությունը նրան ոչ թե Բյուրականի աստղադիտարան, այլ Երևանի պետական բժշկական համալսարան տարավ: Աստղագիտությունն այժմ էլ հետաքրքրությունների տիրույթում է, սակայն բժշկությունն անփոխարինելի տեղ ունի նրա  կյանքում:

Ամուսնանալով՝ նրանք որպես երիտասարդ մասնագետներ գործուղվել են  Իջևան, երկու տարի անց, Կալինինո: Կարճ ժամանակահատվածում Գևորգյանն աշխատել է  որպես թերապևտ, և նյարդաբան,  զբաղեցրել նաև գլխավոր բժշկի տեղակալի, ապա գլխավոր բժշկի պաշտոնները:

«Այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Չեմ պատկերացնում, որ կարող էի այլ մասնագիտություն ընտրել, դա մեր կյանքն է:

Բժշկությունը ոչ թե  գումար վաստակելու միջոց է, այլ առաքելություն:

Դա իմ եսն է, ես այլ կերպ ինձ չեմ պատկերացնում»,- անկեղծանում է նյարդաբանը, ով ամբողջ կյանքը նվիրել է նաև դասախոսական գործունեությանը:  

Ավելի քան 20 տարի Գևորգյանը  զբաղեցրել է ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի և կիցգիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնը` հետագայում համարվելով նույն ամբիոնի պրոֆեսոր: 1962-ին Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով:


Տասնամյակների ընթացքում հեղինակել է նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկ և 2 դասագիրք:  Երկու մենագրությունների «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա.Ստեփանյանի հետ համատեղ) և «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա.Պ.Գևորգյանի հետ համատեղ) հեղինակ է: 220-ից ավելի նրա գիտականաշխատանքները  նոր խոսք են գլխուղեղի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման, նյարդաբանական այլ բարդ հիվանդությունները յուրովի ներկայացնելու առումով:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ


Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն, ուսուցում է անցել ավելի քան 80 կլինիկական օրդինատոր:

1973-ից մինչև 2000 թվականը Էլմիրա Գևորգյանը ՀՀ առողջապահության նախարարությանգլխավոր նյարդաբանն էր: Դրանից հետո մինչև օրս ստանձնել է մայրաքաղաքիգլխավոր նյարդաբանի պարտականությունները:  1980-1990թթ. եղել է Նյարդաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, ՀՀ նյարդաբանների ընկերության նախագահ, Գլխուղեղի ուսումնասիրության հայկական միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (1996-ից), Եվրոպականգիտության ասոցիացիայի հայկական բաժնի վարչության անդամ (1995-ից): Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)  Գևորգյանն ընտրվել է «2005 թվականի գիտության նշանակալի կին», իսկ Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ:

Բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում փորձառու մասնագետն ունի խորհուրդների իր զինանոցը:  Նա հորդորում է սկսնակներին  միշտ լինել ուշադիր հիվանդների հանդեպ, խորհրդակցել գործընկերների հետ:

«Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է»,- նկատում է Գևորգյանը: Նրա խոսքով`  այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին սիրելն է:

Պավել Անանիկյանի և Էլմիրա Գրոևգյանի ընտանիքի բժշկական գիծը  հաջողությամբ  շարունակում են երեխաներն ու թոռները:

Նրանց դուստրը հոգեբույժ Անահիտ Գևորգյանն է, որդին` վիրաբույժ Պետրոս Անանիկյանը: Բժիշկի ուղին են ընտրել նաև նրանց երեխաները: Անահիտի դուստրը Աննան նույնպես հոգեբույժ է, Պետրոսի որդին`  Պավել Անանիկյան կրտսերը  բժշկական կրթություն է ստացել: Այժմ բնակվում է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում և որպես երկրորդ մասնագիտություն  ընտրել է իրավագիտությունը:

«Կոչումով բժիշկ». ԱնանիկյաններՊետրոս Անանիկյանը խոստովանում է, որ  հոր հետ միևնույն հիվանդանոցում աշխատելը և հաճելի է, և պարտավորեցնող:  

«Միշտ փորձել եմ հետ չմնալ նրա ավանդույթներից»,- ասում է պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը, ում համոզմամբ` բժիշկը պետք  է լինի ազնիվ իր և հիվանդի առջև:

Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, Անանիկյաններն էլ բժշկագիտության արդի խնդիրների մասին քննարկումներից անմասն չեն մնում:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանակնում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն,  լինել պարտաճանաչ և  նվիրված»,-  ընդգծում է վիրաբույժը հավելելով, որ  բժիշկի համար լավագույն շնորհակալությունը կատարված աշխատանքի դիմաց մարդկանց գոհունակությունն է:

Բժշկական այս մեծ ընտանիքի  կրտսեր գործընկերներին ուղղված հիմնական հորդորն է լինել նվիրված իրենց գործին, աշխատել անշահախնդիր: Հայկական բժշկագիտության նվիրյալների մեծագույն ցանկություններից է նաև, որ առաջիկայում ծոռները ևս ընտրեն բժշկի ուղին:

Նախագծի շրջանակում Անանիկյաններին հյուրընկալվել էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ